Posted in Մայրենի

Ցանկությունների ծառի տակ

Երբ ես հայտնվեի ցանկությունների ծառի տակ, երազանք կպահեի, որ ես ունենամ կորգի շնիկ, որովհետև ես շատ եմ սիրում փոքր շնիկներին, իսկ իմ ընտանիքի մյուս անդամներին՝ առողջություն:

Posted in Русский язык

Привет Зима

նոր տարի

Пришла красавица зима! Как сказачно стало вокруг! Зима укрыла землю теплым пушистым одеялом, нарядила деревья в белые теплые шубки. Дед Мороз ее помощник разукрасил резными узорами окна домов. А для ребят какое раздолье! Они высыпали на улицу и начали строить снеговиков. Мальчишки затеяли игру в снежки. Девочки одели коньки и отправились на каток. Сколько шума и веселья принесла с собой Зима. Зима самое красивое и веселое время года!

Posted in Ես և շրջակա աշխարհը

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

Posted in Մայրենի

ՆԱՄԱԿ ՁՄՌԱՆԸ

Բարև, սիրելի Ձմեռ, հուսով եմ, որ լավ ես: Ձմեռ, որտեղ ես անցկացրել մյուս եղանակներին: Ձմեռ ես ուրախ եմ որ դու եկել ես, որովետև իմ ծնունդը ձմռանն է: Իմ կարծիքով դու եկել ես փաթիլներով կարված մուշտակով, ուրախ տրամադրությամբ: Իմ կարծիքով դու քեզ հետ կբերես լիքը ձյուն, որ մենք կարողանաք պատրաստել ձնեմարդ և խաղալ ձնագնդիկ: Ես կընկերանամ Ձմռան հետ:

Սիրով՝ Ռոզի Անանյան