Posted in Մայրենի

Մայրենի մայիսի 13-17

1․Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։

Առաջին դասարանից հաճախում եմ Արևելյան դպրոց-պարտեզ

  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:

Ես ուսումնառության ողջ շրջանում ամենից շատ կարևորում էի լավ սովորել և ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացնելը։ Դպրոց-պարտեզից երբեք չեմ մոռանա ընկեր Սոֆյա-ին և ընկեր Սաթենիկին, որովհետև երկուսն էլ ամբողջ դասարանի համար լավ ուսուցիչ են։

  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

3-րդ դասարանցիներին 4-5-րդ դասարաններում սպասվում է՝ ընտրության առարկաները շատանալու են, սովորելու են հայրենագիտություն և բնագիտություն, ամեն առարկայի համար ուրիշ ուսուցիչ է լինելու։ Խուրհուրդ եմ տալիս չխառնվել և ճիշտ որոշում կայացնել։

  • Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեությունը Արևելյան դպրոցում:

2․Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:

Միջին դպրոցի մասին գիտեմ, որ լինելու է տարբեր ֆիզկուլտուրայի դահլիճներ, Միջին դպրոցի հետ նաև Ավագ դպրոցն է։

  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:

Այո ցանկանում եմ տեղափոխվել Միջին դպրոց։

  • Թվարկիր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:

Դավիթ Պետրոսյան, Լուսինե Բուշ, Մարինե Ամիրջանյան, Լաերտ Գրիգորյան, Լուիզա Քեշիշյան, Շոզիկ Զեյնալյան, Թամար Հարությունյան, Միքայել Ղազարյան, Դանիել Հակոբյան, Գնել Հարությունյան, Արման Ենգիբարյան

  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:
Posted in Մայրենի

Մայիսյան ֆլեշմոբ․ 4-5-րդ դասարաններ

  • Մասնակցի՛ր մայրենիի մայիսյան ֆլեշմոբին․ 4-5-րդ դասարաններ։
  • Կարգի բեր բլոգդ՝ լրացնելով շաբաթվա բացթողումներդ։

9.Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւ, գովազդի՛ր քո կարդացած ամենասիրելի գիրքը, խորհո՛ւրդ տուր ընկերներիդ  կարդալ այն (ամառային արձակուրդին կամ հիմա): Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն էլ՝ պատասխանի դաշտում:

Ես կարդում եմ Ռոալդ Դալի գրքերը որոնք արկածասեր երեխաների համար են։ Ռոալդ Դալի գրքերից կարդացել եմ «Չարլին և շոկոլադի գործարանը», «Չարլին և ապակե մեծ վերելակը» և «Վհուկները»։ Առաջարկում եմ կարդալ շատ հետաքրքիր են։

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Կախարդական քաղաքը» վերնագրով։

Կախարդական քաղաքը

Աշխարհում կա մի կախարդական քաղաք որի մասին միայն փոքրերը գիտեն, բայց երբ իրենք մեծանում են քչերն են հիշում։ Այդ քաղաքը պատկանում է հեքիաթի, մուլտֆիլմների և գրքերի հերոսներին։ Կախարդական քաղաքում բոլոր չար հերոսները մուտք չունեն։ Իսկ եթե հայտվի չար հերոս մի անգամից նրան բոլորը տեսնում են և վռնդում կախարդական քաղաքից։ Կմտածեք թե ինչպե՞ս են տեսնում այդ ամենը։ իրականում բոլոր հերոսները երբ սկսում են ինչոր բան մտածել բոլորը տեսնում են, իսկ եթե չար բան է մտածում բոլորը տեսնում են որ իր գլխի վրա սև հետք է հայտնվում և բոլոը հասկանում են, որ նա չարացել է և դուրս են հանում կախարդական քաղաքից։

Posted in Մայրենի

 «5-րդ դասարանցիների ելքի-մուտքի ստուգատես 2024» նախագիծ

 «5-րդ դասարանցիների ելքի-մուտքի ստուգատես 2024» նախագիծ

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Մայրենի

  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:
Բաժիններ՝ 3D մոտելավորում, Без рубрики, Русский язык, English, Հայրենագիտություն, Հաշվետվություն, Հունիսյան ճամբար, Հունվարյան ճամբար, Մաթեմատիկա, Մաթեմատիկայի ելք ստուգատես, Մայրենի, Մայրենիի ստուգատես 2023, Ուսումնական Ձմեռ 2023, Տեխնոլոգիա, Տեխնոլոգիա․ Խոհանոց, Անհատական ուսումնական պլան, Առողջագիտություն, Բնագիտություն, Ես և շրջակա աշխարհը, նոր տարի, Ընտրություն, Իմ գրադարանը, Ծրագրավորում

Կան բաժիններ որոնք քիչ են գործածվում, որովհետև այդ առարկաները ես էլ չեմ սովորում։

  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:

Ինձ դուր է եկել Արեգ Ալիխանյանի բլոգը, որովհետև կոկիկ է և չկա բացթողումներ։

  • Գրել ձեր, ինչպես նաև՝ ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    -Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
    Ընտրել եմ Դավիթ Պետրոսյանի բլոգը
    -Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։
    Դավիթ Պետրոսյանը (բլոգի հեղինակը) ոսկեգործության ուսուցիչ է։ Դավիթ Պետրոսյանը ուսուչից, ոսկեգործ և նորար է։
    -Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․
    Ինձ դուր եկավ նախագծերի բաժինը, որովհետև ամեն ինչ պարզ և հասկանալի էր։
    -Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։
    Դավիթ Պետրոսյանը (բլոգի հեղինակը) ճամփորդել է «Սուրբ Գեղարդի Ոդիսություն»։
    -Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես․․․
    Ինձ դուր եկավ «Ձոն մայրեր» նախագիծը, որովհետև ես մասնակց էլ եմ այդ նախագծին։
    -Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

2․ 6-րդ դասարան․  պայմանագրի,  ուսպլան

Posted in Մայրենի

Փոխեցին գլուխները

  • Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Փոխեցին գլուխները» պատմվածքը։
  • Կատարի՛ր տեքստի վերջում տրված առաջադրանքները։

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։

Ուսուցիչ Քերականը ուներ առյուծի բաշ, այծի պոզեր, արծվի թևեր:

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

պատկերացնել, ոռնալ, գրել, հայտնվել, թռնել

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Ամենից զվարճալին ինձ համար այս հատվածն էր, որովհետև առյուծը բառաչելով ներս է մտնում և պոկում երկուսի գլուխները, իսկ հիմա սոսինձը թանկ է:

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․

Շշմած կարագը երազում էր հացին քսված կարագի կտորին:

  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում ռետինով կջնջեի:

Եթե մուկը մլավեր առյուծի վրա առյուծը կփաղչեր:

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց կռիվ կլներ թե ով առաջինը ապտակի:

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը — սանրում է իր բաշը

Ոչխարը — քարտերով է խաղում

Խոզը — գդակ է խաղում

Հավը — պարում է

Այծը — փոխում է մորուքի գույնը

Կատուն — կտրում էր իր պոչը

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

Բաշով շերեփ

․․․․․․ հեռախոս

․․․․․  զանգ
․․․․․․ պղպեղ

․․․․․ արջ

․․․․․․ նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Բաշով շերեփը

Կար — չկար մի շերեփ: Այս շերեփը շատ էր ուզում առյուծի բաշ ունենալ: Խեղճ շերեփը մի ամբողջ օր մտածեց և հասկացավ թե ինչ պետք է անի: Առավոտյան վաղ արթնանալով իր հետ վերցրեց անհրաժեշտ իրերը՝ մկրատ, միս առյուծի համար, ջուր և միքիչ էլ ուտելիք որ սոված չմնա: Տեղադրելով պայուսակի մեջ, վազեց կենդանաբանական այգի: Հասնելով կենդանաբանական այգի գնաց դեպի առյուծների վանդակը: Նկատեց, որ վանդակի դուռը փակ է և հնարավոր չէ մտնել վանդակ: Շերեփը միքիչ հիաստափվեց, բայց իրան չկորցնելով սկսեց մտածել և գտավ լուծումը: Բարձրացավ մի ծառի վրա և ցատկեց դեպի վանդակը: Շերեփի բախտը բերել էր, որովհետև առյուծները քնած էին և իր վրա չհարձակվեցին: Հանգիստ և դանդաղ շերեփը պայուսակից հանեց մկրատը և սկսեց առյուծի բաշը կտրել: Առյուծի բաշը դրեց պայուսակի մեջ և փախավ տուն: Տանը արդեն սոսինձով կպցրեց բաշը իր վրա և շքեղ տեսք ունեցավ: Տեսնես մյուս անգամ ի՞նչ կանի:

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Posted in Մայրենի

Արատես

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։։ Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը , Սուրբ Աստվածածին , Սուրբ Կարապետ  եկեղեցիները, 5 մատուռ-դամբարանը և 12 դար խաչքարեր։ Արատեսի վանքը ստեղծվել է 13-րդ դարում։Վանքը գտնվում է Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր: Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Վանքը 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։ Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։ Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։

Posted in Մայրենի

Լրացուցիչ առաջադրանք

1.Սովորի՛ր բերանացի (անգիր) Վ․ Դավթյանի բանաստեղծությունը։

Վահագն Դավթյան
Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր…

2.Կրկնի՛ր Ե․ Չարենցի բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Posted in Մայրենի

Ջանի Ռոդարի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ»

Կարդա՛, ծանոթացի՛ր Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ» փաթեթին, ընտրի՛ր դրանցից մեկը, սովորի՛ր պատմել, մտածի՛ր և գրի՛ր հարցեր ընտրածդ պատմվածքի վերաբերյալ։

ԽՈՐԱՄԱՆԿ ԲՈՒՐԱՏԻՆՈՆ
Կար-չկար մի տղա… Պինոքիո-Բուրատինոն։ Չէ, ոչ թե նա, ում մասին պատմել էր
իտալացի գրող Կառլո Կոլոդին, ոչ էլ նա, ում մասին հեքիաթ էր գրել Ալեքսեյ Տոլստոյը։ Սա բոլորովին այլ տղա էր։ Ճիշտ է, սա նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։ Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։ Եվ ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթն էլ էր երկարում։ Բայց, մեկ է, սա ուրիշ Բուրատինո էր։ Մանավանդ, որ երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում և օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը և շատ հանգիստ կտրում էր քթի ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
– Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքս կպատրաստեմ և ատաղձագործին էլ փող չեմ տա։
Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց և նրա տանը հայտնվեցին մահճակալ, սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։ Վերջում, երբ ցանկանում էր հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց և փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի գյուղացու։
– Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…
– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։
Իսկ Բուրատինոն վերադարձավ տուն։ Նա շատ գոհ էր իր խորամանկությունից, քանի որ քիթը երկարել էր ճիշտ այնքան, որքան պետք էր պահարանիկի ոտքը սարքելու համար։ Նա կտրեց անհրաժեշտ կտորը, մաքրեց հարթաթղթով և մեխեց։ Ահա և պատրաստ է, հրաշալի պահարանիկ ստացվեց։ Եթե ուզենաս այսպիսի մի բան գնել, ահագին փող պիտի տաս, համարյա քսան հազար լիր։ Վատ չէր, ահագին փող տնտեսեց։ Իր տան համար կահ-կարասի պատրաստելուց հետո Բուրատինոն որոշեց առևտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ և կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն և աջուձախ խաբելուն, որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր բանվոր և հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաև չորս ավտոմեքենա և երկու ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա և Շոտլանդիա էր ուղարկում։
Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։ Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ։ Բայց, ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երևակայությունը սպառվեց։ Որևէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված
էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները և կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛ երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։
Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի վրա և տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք բացել և հասել Հարավային բևեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց և ցանկանում է Հնդկական օվկիանոսը նետվել։
Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը, այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում և կտրում էին ոսկե սղոցով։ Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց
նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։
Առաջին ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Բայց չկարծեք, թե նա ագաէր դարձել։ Հուշարարին, օրինակ, երբեմն նույնիսկ նվերներ էր տալիս։ Ասենք՝ անանուխի կոնֆետ, տանձ կամ սենեգալական դրոշմանիշ…
Համաքաղաքացիները շատ էին հպարտանում Բուրատիոյով, ցանկանում էին նույնիսկ նրան քաղաքապետ ընտրել, բայց նա չէր համաձայնում, քանի որ չէր ցանկանում իր վրա այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել։
– Բայց ախր Դուք այնքա՜ն շատ բան կարող եք անել մեր քաղաքի համար,- ասում էին նրան։
– Կանեմ, առանց դրա էլ կանեմ։ Մանկապարտեզ կսարքեմ, եթե, իհարկե, այն իմ անունով կոչեք։ Քաղաքային այգում նստարան կդնեմ, որ ծերունի բանվորները հոգնած ժամանակ կարողանան հանգստանալ։
– Կեցցե՜ Բուրատինոն։ Կեցցե՜ Բուրատինոն։
Մարդիկ այնքան ուրախացան, որ որոշեցին քաղաքի գլխավոր հրապարակում
Բուրատինոյի մարմարե հուշարձանը կանգնեցնել։ Եվ կանգնեցրեցին։ Մարմարե Բուրատիոն երեք մետր հասակ ուներ, իսկ նրա կողքին կանգնած աղքատ տղան, որ նույնպես մարմարից էր, ընդամենը իննսունհինգ սանտիմետր էր։ Մարմարե Բուրատիոն նրան մի սոլդո էր տալիս։ Հուշարձանի մոտ նվագախումբն էր նվագում, երկինքը լուսավորվել էր հրավառությունից…
Դա շատ մեծ տոնակատարություն էր։
Երկրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ որքան հարստանում էր, այնքան ավելի ագահ էր դառնում։ Հուշարարը, որ գիշեր-ցերեկ աշխատում էր՝ նորանոր ստեր հորինելով, վաղուց խնդրում էր տիրոջը, որ աշխատավարձը բարձրացնի, բայց Բուրատինոն ամեն անգամ մի պատճառ էր գտնում նրան մերժելու համար։
– Լավ ես սովորել՝ հավելավճար պահանջել, իսկ երեկ ինձ հազիվ մի երեքսոլդոյանոց սուտ տվեցիր՝ քիթս ընդամենը տասներկու միլիմետր էր աճել։ Այսպիսի կտորից ատամմաքրիչ էլ չես սարքի։
– Ես ընտանիք ունեմ,- բացատրում էր հուշարարը,- իսկ կարտոֆիլը թանկացել է։
– Բայց բլիթներն էժանացել են։ Ինչո՞ւ չես ուզում կարտոֆիլի փոխարեն բլիթ գնել։
Ի վերջո հուշարարը սկսեց ատել տիրոջը և որոշեց վրեժ լուծել։
– Ես նրան ցույց կտամ,- սպառնաց նա՝ նոր ստեր գրի առնելով թերթիկների վրա։
Մի անգամ թերթիկներից մեկի վրա նա ակամա գրեց. «Պինոքիոյի արկածների» հեղինակը Կառլո Կոլոդին է, իսկ «Ոսկե բանալին» գրել է Ալեքսեյ Տոլստոյը»։

Այդ թերթիկն ընկավ ստերով թերթիկների մեջ։ Իսկ Բուրատինոն, որ ամբողջ կյանքում ոչ մի գիրք չէր կարդացել, մտածեց, որ սա էլ մյուսների նման հուշարարի հորինած ստերից է, մտքում պահեց այն, որ պետք եղած
դեպքում ասի։ Հենց այսպես պատահեց, որ նա կյանքում առաջին անգամ, ակամայից ճշմարտություն ասաց։ Բայց հենց այդ պահին այն փայտակտորները, որ հայտնվել էին նրա ստերի արդյունքում, փոշի ու թեփ դարձան, անհետացավ նաև նրա ողջ հարստությունը, ոնց որ ջուրը քշի-տանի։ Բուրատինոն նորից դարձավ աղքատ, հայտնվեց իր հին տանը, որտեղ նույնիսկ աթոռ չկար,
անգամ մի թաշկինակ, որով նա կարողանար արցունքները սրբել։
Երրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ, իհարկե, շուտով կդառնար աշխարհի ամենահարուստ մարդը, եթե այդ կողմերում չհայտնվեր մի խորամանկ, ամենագետ մարդ։ Նա գիտեր անգամ, որ Բուրատինոյի ողջ հարստությունը կցնդեր, եթե նա ճիշտ խոսեր։
– Սինյոր Բուրատինո, այսպես ու այսպես, զգույշ եղեք, նույնիսկ պատահաբար մի ճիշտ բառ չասեք, թե չէ ամեն ինչ կավարտվի։ Հասկացա՞ք։ Շատ լավ է։ Հա՛, ի դեպ, սա ձե՞ր առանձնատունն է։
– Ո-ո-ոչ,- ասաց Բուրատինոն։
– Ուրեմն ե՛ս այստեղ կապրեմ, այն ինձ շատ է դուր գալիս։ Իսկ այս պահեստները նո՞ւյնպես ձերը չեն։
– Ո-ո-ոչ,- դժկամությամբ կմկմաց Բուրատինոն՝ չցանկանալով ասել ճշմարտությունը։
– Հրաշալի է, ուրեմն իմը կդառնան…
Այսպես մարդը խլեց Բուրատինոյից մեքենաները, ավտոգնացքները, հեռուստացույցը, ոսկե սղոցը… Բուրատինոն գնալով ավելի ու ավելի էր մռայլվում, բայց ավելի շուտ լեզուն կկտրեր, քան կասեր ճշմարտությունը։
– Ի դեպ,- վերջում հարցրեց մարդը,- սա Ձե՞ր քիթն է։
Այստեղ Բուրատինոն էլ չհամբերեց.
– Իհա՛րկե իմն է։ Եվ Դուք այն չեք կարող խլել ինձանից, վա՜յ նրան, ով կհամարձակվի ձեռք տալ քթիս։
– Այ սա իսկական ճշմարտություն է,- ժպտաց մարդը։
Եվ նույն վայրկյանին Բուրատինոյի ողջ հարստությունն իսկապես տաշեղների վերածվեց, փոշի դարձավ։ Ուժեղ քամի բարձրացավ և քշեց-տարավ ամեն ինչ, նաև խորհրդավոր մարդուն։ Եվ Բուրատիոն մնաց մենակ, դատարկ ձեռքերով, նույնիսկ հազի համար անանուխի մի կոնֆետ անգամ չուներ։

Առաջադրանքներ

Ո՞ր ավարտը քեզ դուր եկավ։ Պատասխանդ հիմնավորիր։
Ինչպե՞ս էր Բուրատինոն հարստանում։

ընտրիր ճիշտ տարբերակը
Ինչպե՞ս էր Բուրատինոն պայտ ստանում։

Ա․ Պատվիրում էր

Բ․ Սուտ էր խոսում քիթը երկարում էր և քիթը կտրում էր

Գ․ Այլ

Ինչի՞ց էր պատրաստված բուրատինոն։

Ա․ Ժելեից

Բ․ Տորթից

Գ․ Այլ

Դ․ Փայտից

Ո՞վ էր պատրաստել Բուրատինոնյին։

Ա․ Կառլո հայրիկը

Բ․ Անծանոթ գյուղացին

Գ․ Ինքն իրեն

Դ․ Այլ

Posted in Մայրենի

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար»

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար» շարքից ընտրի՛ր մեկը, տեղադրի՛ր բլոգումդ, սովորի՛ր շատ լավ կարդալ, ապա մտածի՛ր հարցեր ընտրածդ պատմության վերաբերյալ, հարցերը գրի՛ր պատմության ներքևի հատվածում, դասարանում կուղղես ընկերներդ։ Ըստ ցանկության կարող ես ընտրածդ պատմությունը նկարել և նկարածդ դարձյալ կցել պատմությանը։

Մեկ և յոթ

Ես մի տղա գիտեի, որ յոթ տղա էր: Ապրում էր  Հռոմում, անունը Պաոլո էր, նրա հայրը տրամվայի վարորդ էր: Նա նաև ապրում էր Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր  ավտոմեքենաների գործարանում: Նա նաև ապրում էր Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր: Նա նաև ապրում էր Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր  ու մաթեմատիկա էր սովորում: Նա նաև ապրում էր Նյու Յորքում, անունը Ջիմի էր, և նրա հայրը բենզին էր վաճառում: Քանիսի՞ն թվեցի: Հինգին: Մնաց երկուսը: Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր: Վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, նրա հայրն էլ ներկարար էր: Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույն է` նույն տղան էին, որը ութ տարեկան էր, արդեն գրել- կարդալ գիտեր և կարողանում էր հեծանիվ  քշել` առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուի մաշկը դեղին էր, բայց նրանք նույն տղան էին: Պաբլոն իսպաներեն էր  կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերեն, բայց նրանք նույն տղան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը։
  2. Տեքստից դուրս գրիր ընդգծված բառերը և գրիր դրանց հոմանիշները և հականիշները։
  3. Թվարկիր հոր մասնագիտությունները։
  4. Պաբլոն և Ջիմմին ինչո՞վ էին իրարից տարբերվում կինոնկարներ դիտելիս։
  5. Ո՞ր երկրում էր ապրում Յուրին։
Posted in Մայրենի

Ղ․ Աղայանի «Մանուկ-խան»

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը։  Անծանոթ բառերը բացատրի՛ր

Հարու տալ — պոզահարել

 Շահի — մանրադրամ

 Խաշու — ջրալի կերակուր լոբով, մսով, ձավարով և այլն

 Խուրջին — ուսին կամ գրաստի վրա դնելու, բրդից գործված երկաչքանի տոպրակ

Փառաշ (ֆարրաշ) — արքունիքի ստորին պաշտոնյա