Posted in Մայրենի

Համո Սահյան

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսյանի շրջան (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակումցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։

Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Դուք հոր նման խիստ եք եղել,
Ու հոր նման ներող,
Ձեր խորհուրդը խորն է եղել
Ու խրատը՝ գերող։


1965-1967 թվականներին եղել է <<Գրական թերթ>>-ի գլխավոր խմբագիրը։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։

Հեղինակ՝

Ծնվել եմ 2013թ․ ին։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պատեզում։ Զբաղվում եմ շախմատով, ունեմ երրորդ մարզական կարգ։

Թողնել մեկնաբանություն