Posted in Մայրենի

Արատես

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։։ Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը , Սուրբ Աստվածածին , Սուրբ Կարապետ  եկեղեցիները, 5 մատուռ-դամբարանը և 12 դար խաչքարեր։ Արատեսի վանքը ստեղծվել է 13-րդ դարում։Վանքը գտնվում է Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր: Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Վանքը 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։ Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։ Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։

Հեղինակ՝

Ծնվել եմ 2013թ․ ին։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պատեզում։ Զբաղվում եմ շախմատով, ունեմ երրորդ մարզական կարգ։

Թողնել մեկնաբանություն