Posted in English

AT THE ZOO

Դուրս գրիր տեքստի բայերը՝ ներկա և անցյալ տարբերակներով`make-made, have-had

Went-go

Saw-see

Watched-watch

Made-make

Wanted-want

Said-say

Դուրս գրիր գոյականները՝ table, book

Zoo, animals, tiger, lion, elaphant, monkey, giraff, crocodile, wolf, fox, bear, hors, bird, fase, banana, zookeeper, Ted, Mr. Smith, father.

Posted in Մայրենի

Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

Այգի-Որթոց, վազնուտ, ռազ, զբոսայգի, պուրակ, պարտեզ, զբոսապարտեզ, զբոսապուրակ, ճեմայգի, ճեմապարտեզ

Ճանապարհ-ճամբա, ճամփա, ուղի. շավիղ, կածան, արահետ, նրբուղի

Արևամուտ-Մայրամուտ, վերջալույս, իրիկնամուտ, իրիկնալույս, արևամար, արևամայրք, արևմտոց, արևպատ, արփամուտ, արևմուտք, արևմտելք

 Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

Գիշեր-ցերեկ

Նույն-այլ, տարբեր

Դուրս-ներս

Գալ-գնալ, հեռանալ

Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

ձանձրալի, տարօրինակ, մեծ

 Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Ես կապիկների հետ հաաձայն չեմ, որովհետև նրանք վանդակում են և միշտ նույն բանն են տեսնում: Իմ աշխարհը մեծ է ու հետաքրքիր:

Posted in Մաթեմատիկա

Հաջորդական թվեր

Դասարանական առաջադրանքներ
1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։

243-1=242

242:2=121

121+1=122

121, 122


2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։

442:2=221

220, 222


3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։

212:2=106

105, 107


4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։

213:3=71

70, 71, 72


5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 219 է։

219:3=73

72, 73, 74


6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։

135:3=45

43, 45, 47


7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։

30+60+90=180

180:10=18


Տնային առաջադրանքներ
1․ Գտիր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 241 է:

241-1=240

240:2=120

120+1=121

120, 121


2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 242 է։

242:2=121

121-1=120

121+1=122

120, 122


3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 412 է։

412:2=206

206-1=205

206+1=207

205, 207


4․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 432 է։

432:3=144

144-1=143

144+1=145

143, 144, 145


5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 180 է։

180:3=60

60-1=59

60+1=61

59, 60, 61


6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է։ Գտեք այդ թվերը։

69:3=23

21, 23, 25


7․ Կատարի՛ր գործողությունները․
2կգ 550գ+4կգ 640գ-1կգ 300գ=5կգ 790գ
8լ 80մլ+1լ 980մլ-5լ 250մլ=4լ 810մլ