Posted in Մայրենի

Ծիծեռնակը

Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի Արև Կարապետյանը առաջարկում է կարդալ իր հորինած պատմությունը և կատարել տեքստի վերաբերյալ իր կազմած թեստը։

Կար- չկար մի ծիծեռնակ կար։ Այս ծիծեռնակը հրաշալի ձայն ուներ և դրա համար բոլոր թռչուններն գալիս էին ծիծեռնակի մոտ ուսումի։Մի օր ծիծեռնակն կանչեց բոլոր թռչուններին իր բույն և որոշեց սովորեցնել  իր նման լավ երգել։Ինչքան էլ տանջվում էին թռչունները, ոչինչ չէր ստացվում։Թռչունները հեռացան և որոշեցին փետրահան անել նրան։Հաջորդ  օրը նրանք հավաքվեցին ծիծեռնակի տան բակում  և սպասեցին ծիծեռնակի դուրս գալուն։Ծիծեռնակն նկատեց նրանց և պատուհանից դուրս փախավ։Թռչուններից ամենաավագն նկատեց նրան  և հրամայեց բռնել ծիծեռնակին։ Ծիծեռնակը բարձրացավ ամենաբարձր ծառի գագաթը  և սկսեց երգել։Թռչունները ինչքան էլ  չուզենային միևնույն է  պետք է բռնեին ծիծեռնակին և իր ձայնը խլեին։Թռչունները չկարողացան բռնել ծիծեռնակին,  անիծեցին նրան և հեռացան։Դրա համար էլ, ծիծեռնակները երբ փորձում են երգել, միայն ծվծվոցի ձայն է դուրս գալիս։

Հարցեր և առաջադրանքներ

1)Ինչպե՞ս փախավ ծիծեռնակը։

Ծիծեռնակը պատուսանից փախավ։

2)Ինչո՞ւ  թռչունները փորձեցին բռնել ծիծեռնակին։

Թռչունները փորձում էին բռնել ծիծեռնակին, որովհետև նրանք ուզում էին խլեին նրա ձայնը։

3)Ինչո՞ւ ծիծեռնակները չեն կարողանում երգել։

Ծիծեռնակները չեն կարողանում երգել, որովհետև թռչունները նրանց անիծել են։

4)Ո՞վ հրաման տվեց բռնել ծիծեռնակին։

Թռչուններիչ ամենաավագն հրաման տվեց։

5)Տեքստից դո՛ւրս գրիր երկու գոյական(առարկա ցույց տվող բառ)և դրանցով կազմիր նախադասություններ։

Ծիծեռնակ, պատուսան

Ծիծեռնակը պատուհանից փախավ և ազատվեց բոլոր թռչուններից

6)Տեքստից դո՛ւրս գրիր այն տողը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։

Այս ծիծեռնակը հրաշալի ձայն ուներ և դրա համար բոլոր թռչուններն գալիս էին ծիծեռնակի մոտ ուսումի։

7)Գրիր հոմանիշները

Ուսում-Կրթություն, գիտություն

Բոլոր-ամբողջ, միասին

Դրա համար-այդ պատճառով

Նկատեց-տեսավ

Բույն-որջ

8)Որ բառը ամենաշատը հանդիպեց տեքստում։

Իմ կարծիքով ամենաշատը հանդիպեց ծիծեռնակ բառը։

9)Դո՛ւրս գրիր տեղեկություններ ծիծեռնակների մասին։

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռճելով մարիկ կանխագուշակում են եղանակը։

10)Բլոգում հրապարակիր(Ծիծեռնակ)վերնագրով տեքստը քո հորինած վերջաբանով։

Ծիծեռնակը

Վերջաբան

Ծիծեռնակը բարձրացավ և ասաց․

-Ինչու՞ եք ինձ հետ այդպես վարվում։

-Որովհետև մենք չենք կարողանում քո պես երգել։

-Եթե չեք կարողանում ինչի պետք է ինձնից խլեք իմ ձայնը՞՞՞

-Որ մեզ պես չկարողանաս երգել։

-Իսկ ինչու դուք չեք փորձում երգել՞՞՞

Այստեղ թռչունները երկար սկսեցին մտածել։ Ամենաավագն ասաց․

-Իսկ ինչպես երգենք։ Չէ որ քեզ մոտ գալիս էինք ոչինչ չէր ստացվում։

-Եթե դուք շատ ուզեիք ամեն օր կփորձեիք և ձեզ մոտ կստացվեր։

Բոլոր թռչունները համաձայն են ծիծեռնակի հետ։ Ամաչեցին իրենց արածից և ծիծեռնակին «ներողություն» ասացին։ Եվ սկսեցին նորից սովորել։ Կամաց կամաց բոլորն էլ կարողացան ծիծեռնակի պես գեղեցիկ երգել։

11)Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր ծիծեռնակի տեղում։Պատասխանդ հիմնավորի՛ր։

Եթե ես լինեի ծիծեռնակ իր պես կանեի։ Որովհետև դա ամենահարմար ձևն է։